Տնտեսական

Թանկացել է ամեն ինչ, եւ սրանք դեռ նախատոնական թանկացումները չեն

Հասմիկ Դիլանյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

 

Վերջին օրերին մայրաքաղաքի առևտրի կետերում գրանցված ապրանքների թանկացումներն ու քաղաքացիների արձագանքը: Փորձագետները կառավարությանն առաջարկում են ինդեքսավորել իրական աշխատավարձերը, պատկան մարմիններն էլ հայտարարում են, որ գնաճը կանխատեսվածի սահմաններում է: Առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների գները սպառողներիս ամեն օր անակնկալ են մատուցում՝ թանկացման տեսքով:  Ընդորում թանկացել են բոլոր ապրանքները՝ բանջարեղեն, միրգ, ընդեղեն, կաթնամթերք, մթամթերք, կարագ, բուսական յուղ, քաղցրեղեն: Առաջին անհրաժշետության ապրանքների թանկացումը որոշ դեպքերում տասը և ավելի տոկոս է կազմում:

Ինչպես և կանխատեսվում էր, սրա առաջին բացասական երանգով արձագանքողը հենց սպառողներն են. «Սննդամթերք, մսամթերք, հաց, ամեն ինչ թանկացել է: Հացը եւ որակ չունի, եւ  քաշը պակասել է: Հագուստ, կենցաղային ապրանքներ, ամեն ինչը թանկացել է»:

Պաշտոնական վիճակագրությունն էլ է փաստում՝   այս տարվա  նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի 22.7% գնաճով: Ընդգծենք, որ այս թանկացումները դեռ նախատոնական թանկացումները չեն, դրանք հիմնականում կատված են փոխարժեքի տատանումների, մասնավորապես դրամի արժեզրկման հետ:

Back to top button