Քաղաքական

Քաղաքագետ. «Արցախը ձեռք է բերում ճանաչում միջազգային հանրության կողմից»

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

 

Քաղաքագետ Արթուր Ղազարյանն այսօր պարզապանել է, թե ինչու են ԱՄՆ Կոնգրեսում վերջին շրջանում նշվում Արցախի տոները: Մասնավորապես նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մասնակցությամբ  երկու օր առաջ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Արցախի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, ինչն ըստ քաղաքագետի նշանակում է, որ Արցախը ձեռք է բերում ճանաչում միջազգային հանրության կողմից՝ կոնկրետ այս դեպքում ԱՄՆ-ի կողմից:

Քաղաքագետը ցավով  է նշել, որ Արցախի ճանաչմանը նպաստող գործոններ են հանդիսացել հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու ռազմատենչ հայտարարությունները:

Back to top button