Մշակույթ

«7 երգ մայրիկիս» Աշուղ Նազելիի ձայնասկավառակի շնորհանդեսը՝ վաղը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վաղը Նարեկացի մշակությաին կենտրոնում տեղի կունենա Աշուղ Նազելիի « 7 երգ մայրիկիս» նոր հավաքածուի ձայնասկավառակի շնորհադեսը, որտեղ որտեղ ընդգրկված են աշուղների և հայ կոմպոզիտորների մորը նվիրված  երգերն ու «Ուր ես մայր իմ» միջնադարյան տաղը: 

 

 

Անցյալ տարի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Սայաթ-Նովա մշակութային միության  և անսամբլի  նախաձեռնությամբ  Նազելի Գրիգորյանին շնորհվել է աշուղի  կոչում: Այդ համերգի ընթացքում   Աշուղ Նազելին հայ հանդիսատեսի դատի է ներկայացրել ոչ միայն Սայաթ-Նովա անսամբլի երգիչների կատարմամբ իր 17 ստեղծագործությունները, այլև իր հեղինակած «իմ մայրիկը» երգը, որն էլ հուզել է շատերին:

«Համերգից դուրս եկողները բոլորը հուզված էին,  և մի կին ասեց՝ քիչ է մի երգը, մեր մայրերին պետք է հազար երգ նվիրել: Եվ այդ հազար երգի գաղափարը խտացրեցի 7 երգի մեջ,  և ահա իմ այս տարվա աշխատանքն ուզում եմ ներկայացնել հանրությանը»:

Ձայնասկավառակի  ձայնագրություններն էլ բացառապես ազգային նվագարաններով են արված՝  դրանով փորձելով ապացուցել, որ հայկական ազգային երգերը  գեղեցիկ են  հենց նվագարանների մատուցած երաժշտության շնորհիվ:

Back to top button