Հասարակություն

Հայաստանում մեկ տարվա ընթացքում 90 հազար աշխատատեղ է կրճատվել

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում մեկ տարվա ընթացքում 90 հազար աշխատեղ է կրճատվել. արդյո՞ք պատճառը հարկային բեռի ավելեցումն է, թե՞ վարչարարության խստացումը:

 

 

Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակեց զեկույց, ըստ որի 2013 թ Հայաստանում կրճատվել է 90 հազար աշխատեղ: Ինչ խոսք, սա լուրջ թիվ է, արդյո՞ք պատճառը հարկային բեռի ավելցումն է, թե՞ վարչարության խստացումը:  Աժ ՀՀԿ խմբացության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի համձայնվում մեր այն դիտարկման հետ, որ Հայաստանում գործարարների համար նպաստավոր պայմաններ չկան, իսկ եթե կան էլ ապա դրանք կենտրոնացված են մի քանի անաձանց ձեռքում: Մելիքյանը 90 հազար աշխատատեղերի կրճատումը  կապում է  համաշխարհային տնտեսական ճգնամի, ոչ թե հարկային բեռի ավելացման հետ:

«Հարկային բեռի ավելացում վերջին մեկ տարվա ընթացքում  մեր երկրում տեղի չի ունեցել, այլ եղել է վարչարարության  ավելացում, որը  նպաստել է ստվերայնության կրճատմանը»:

Վերդառանլով կրկին աշխատեղերի կրճատմահն թեմային գործարար հանրապետական խմբացություն անդամ անկուսակացան Գարեգին Նուշիկյանը «Ռադիլուր»-ի հետ զրուցում չբացառեց այն, որ հարկային բեռի ավելացման պահով հնարավոր է աշխատեղերի կրճատում, սակայն նման դիտարկում արեց.«Ես կասեի ավելի շատ հարկային վարչարարության և, ամենայն հավանակությամբ, չեմ բացառում ձեր ասածը: Եթե 90 հազար աշխատատեղ կրճատվել է, ուրեմն դուրս է գալիս, որ մեր մոտ ինչ-որ բան էնպես չի: Գործարարների համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի աշխատեղեր ստեղծեն, այլ ոչ թե կրճատեն»:

Իսկ Ազգային ժողվի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքբելյան էլ աշխատեղերի կրճատումը բացատրում է հետևյալ կերպ.  վերջինս  խոսքով՝  Հայաստանում բիզնեսի ներդրման համար ֆինանսական միջոցները միայն բանկային ռեսուրսն է հանդիսանում: Իսկ քաղաքակիրթ աշխարհում վաղուց անցում են կատարել այլ գործիքների օգտագործմանը: Եվ այդ գործիքների բացակայությունն է, որ Հայաստանում հնարավորություն չի տրվում գործարարներին բիզնեսը զարգացնել:

«Մարդիկ հույս չեն կապում և հեռանկար չեն տեսնում»:

ԲՀԿ –ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը նույպես այս խնդիրը կապում է հավատի բացկայություն հետ և Բիզնես սկսելու համար ճիշտ հարաբերություներ, որոնք այսօր  վերացել են .«Պետք է հավատը վերականգնել: Վաղվա օրվա նկատմամբ մարդը հույս չունի, իսկ եթե հուսալքված է` կգնա: Կարող է` հնարավորություն էլ ունի ապրելու,կամ էլ գոյատևելու, բայց հավատի բացակայության դեպքում նա կգնա»:

Back to top button