Հասարակություն

2015թ. առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը

2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը, համապատասխանաբար, տեղափոխվելու են այս տարվա դեկտեմբերի 20-ի և 27-ի՝ շաբաթ օրեր: Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին որոշումը ներառված է դեկտեմբերի 4-ի կառավարության նիստի օրակարգում: Նման որոշման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ հունվարի 6-ին երեքշաբթի օրը, նշվում է Սուրբ ծնունդը, իսկ դրան հաջորդող օրը հունվարի 7-ը Մեռելոց է: Այդպիսով, 2015թ. առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը:

Back to top button