Սպորտ

Հայ սուսերմարտիկները Հոլանդիայից վերադարձան երկու մեդալով

Հոլանդիայի Նորդվիգ քաղաքում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում հայ սուսերամարտիկները նվաճել են 2 մեդալ: Էմմա Պողոսովան դարձել է մրցաշարի հաղթող: Եզրափակչում նա 15:13 հաշվով հաղթել է Հոլանդիայի ներկայացուցչին:

Էդուարդ Հովիկյանը երրորդ տեղի համար պայքարում 15:10 հաշվով առավելության է հասել հոլանդացի մարզիկի նկատմամբ։

Մրցաշարին մասնակցել են Հոլանդիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Հայաստանի ներկայացուցիչները:

Back to top button