Հասարակություն

Լավաշը՝ ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցանկում. հայկական հայտնին ընդդիմացել են Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը

Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 24- 28-ը Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվեցիայի  միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում Հայաստանի ներկայացրած <Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակությաին դրսևորումները> հայտն ընդունվել է, այսօր հայտարարել են ՀՀ պատկան մարմինների ներկայացուցիչներն ու ազգագրագետները՝ հայտարարելով, որ մերժման մասին ադրբեջանական պնդումները կեղծ են։

Հայկական հայտը, որն ընդունվել է միաձայն, պատրաստվել է ՀՀ ԳԱԱ  հնագիտության  և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից:  Հայտը գիտական և ակադեմիական տեսակետից պատրաստելը  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզան Ծատուրյանի խոսքով,  դժվար էր, սակայն և հետաքրքիր։ «Խնդիր կար մեզ համար ծանոթ, հասկանալի,  և շատ հայտնի տարրերը այնպես ներկայացնել, որ դրա մասին պատկերացում չունեցողը կարդալուց լիովին հասկանար նախ՝ ի՞նչ է ներկայացնում իրենցի լավաշը, ինչո՞վ է առանձնահատուկ մեր ազգային մշակույթում և ինչո՞վ է տարբերվում նմանատիպ այլ հացատեսակներից։ Երկրորդը՝  մանրամասն բացահատել լավաշի սոցիալական և մշակությաին գործառույթները»,- ասում է Ռուզան Ծատուրյանը։

Back to top button