Հասարակություն
Ամուլսարի ծրագիր. կոռուպցիոն գործա՞րք, թե՞ նոր աշխատատեղեր
Արմինե Գեւորգյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրին: Սա դժգոհություններ է առաջացրել բնապահպանների, Գնդեվազ գյուղի բնակիչների շրջանում: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը սա համարում է բարձր մակարդակով կոռուպցիոն գործարք։
«Գեոթիմ» ընկերությանը, սակայն, այսօր տարածած հայտարության մեջ նշել է, որ ծրագրի շահագործման թույլտվությունն ստացել են Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան:
Կոռուպցիոն գործա՞րք, նոր աշխատատեղե՞ր, թե՞ էկոլգիապես մաքուր սնունդ. Հարցերի պատասխանը «Ռադիոլուրի» անդրադարձում։