Սպորտ

ՖԻՖԱ- ն հրապարակել է «Ոսկե գնդակ»- ի հավակնորդների անունները

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է 2014 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդներին։ Այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներն են Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը և Արգենտինայի հավաքականի, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։

Տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը և Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Ի դեպ՝ մարզիչներից լավագույն ընտրելը բավականին բարդ է լինելու:

Կարլո Անչելոտին «Ռեալում» անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում հաղթեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում, նվաճեց ակումբի համար այդքան սպասված Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը։ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ «Ատլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ Յոահիմ Լյովի գլխավորած Գերմանիայի հավաքականն ամռանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Տարվա լավագույնների անունները կհրապարակվեն 2015 թվականի հունվարի 12-ին։

Back to top button