Հասարակություն

Հաջողություններ խոհարարության եւ ՏՏ ոլորտներում

Սոնա Հակոբյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

Ավստրիայից վերադարձած ծրագրավորողներն այսօր պատմել են արտասահմանում ունեցած հայկական թվային մտքի հաջողությունների ու հեռանկարների մասին: ՏՏ ոլորտի մասնագետները ներկայացրել են  CityBugs նախագիծը: CityBugs-ը հասարակական հարթակ է, որը ստեղծված է լուծելու շրջապատում, առողջապահության ու կրթական ոլորտում, հանրային ծառայություններում առկա խնդիրները։ Հայաստանը հաջողություններ ունի նաև խոհարարության ոլորտում:

Նոյեմբերի 22-26-ը Լյուքսեմբուրգում  կայացած  «Խոհարարների աշխահի գավաթ»  մրցույթում մեր  հայրենակից  Վերա Հովհաննիսյանն արժանացել է  ոսկե մեդալի և աշխահի գավաթի: Նշենք, որ մրցույթին մասնակցել են  60 երկրներից ավելի քան  1000 անհատական խոհարարներ և 105 ազգային, տարածաջրջանային և երիտասարդական թիմեր:

Խոհարարական արվեստի հանդեպ սերն ու տաղանդը Վերա և Ռենա Հովհաննիսյաններ երկվորյակ քույրերին փոխանցվել է ծնողներից և պապիկից: Վերան նշում է, որ ժամանակին նրանք  Երևանում  ունեին հրուշակեղենի արտադրամաս: Մոսկվա տեղափոխվելուց հետո ընտանիքը շարունակել է այդ աշխատանքը: Վերան բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է, 20 տարեկանում ստացել է իր  առաջին ոսկե մեդալը Մալթայում: Նա հայտնի է մասնավորապես իր ինքնատիպ ու չկրկնվող տորթերով, սակայն Լյուքսեմբուրգում կայացած մրցույթին հրուշակագործ քույրերը ներկայացել էին շաքարե կոմպոզիցիաներով:

Back to top button