Միջազգային

Պուտին-Էրդողան հանդիպումը տեւել է ավելի քան երեք ժամ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բանակցություններն ավարտվել են նեզ շրջանակներում: Ինչպես գրում է  ՏԱՍՍ-ը, հանդիպումը նախատեսվածից երեգ անգամ ավել է տեւել՝ շուրջ երեք ժամ: Հանդիման արդյունքները երկու երնրների ղեկավարները կմանրամասնեն համատեղ ասուլիսի ժամանակ, իսկ մինչ այդ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ քննարկման առացքում պետք է ներառվեին միջազգային հարցեր, մասնավորապես Սիրիայի հարցը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական հարցերը: Առանցքային հարցերից է նաեւ ՌԴ-ից գազի ներմուծումն ու դրա արժեքը: Նշենք, որ Թուքիան ակնկալում է էժան գազ ստանալ Ռուսաստանից: Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա իր այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը բարդ, բայց ոչ անիրագործելի է համարում: Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ «առևտրային հարաբերությունների նման ռեժիմը» հնարավոր է: Ըստ այդմ՝ Պւտինը հիշեցրել է, որ այժմ երկու երկրի ապրանքաշրջանառությունը կազմում է 33 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն ծրագրվում է դա հասցնել 100 մլրդ-ի:

Պուտինը կարծում է, որ երկրները պետք է ավելի ակտիվ աշխատեն նաև գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ոլորտում: Նա ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է և պատրաստ է բացել իր շուկաները:

Back to top button