Տնտեսական

Մեկ դոլարն արդեն անցել է 50 ռուբլու սահմանը

Նոյեմբերի 28-ի երեկոյան Մոսկվայի բորսայում դոլարն ու եվրոն ռեկորդային աճ են գրանցել ռուբլու նկատմամբ: Առաջին անգամ դոլարն անցել է 50 ռուբլու սահմանը, իսկ եվրոն կազմել է 62 ռուբլի: Դա տեղի է ունեցել նավթի ու գազի գների կտրուկ անկման պայմաններում: Ներկայիս դրությամբ 1 բարել Brent նավթն արժե 70.15 դոլար, իսկ WTI-ի 1 բարելը՝ 66.15 դոլար:

Back to top button