Հասարակություն

Մանկապարտեզի սնունդը փորձաքննության է ենթարկվել

Ս.թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ի սահմաններում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ֊ից՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի կապակցությամբ: Ահազանգից 15 րոպե անց տեղում են եղել Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները, կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին:

Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում: Գործի են անցել նաև ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ միջոցառումներ: Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո:

Back to top button