Սպորտ

Եդիգարյանը հեռացավ «Կայրաթից»

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս ղազախական «Կայրաթում», համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Եդիգարյանը նշեց, որ այս պահին իր ծառաայություններով հետաքրքրված են ռուսական և ղազախական ակումբներ, բայց դեռևս նոր ակումբի մասին հստակ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Կայրաթ » էր տեղափոխվել 2013 թվականին, որի կազմում անցկացրել էր 37 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: «Կայրաթի» կազմում Եդիգարյանը այս տարի դարձել էր Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

Back to top button