Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց պատմությունները՝ «Ես աշխատում եմ» ցուցահանդեսում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Save the children» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով»,  «Լայֆ» ծրագրի շրջանակներում  վերջերս հատուկ կարիքներ ունեցողների համար կազմակերպվել էր  աշխատանքի տոնավաճառ, որին էլ մասնակցել էր մասնավոր հատվածը ներկայացնող շուրջ 30 գործատու: Արդյունքում շուրջ 400 հաշմանդամություն ունեցող անձ  աշխատանք ունեցավ: Այսօր էլ «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպել էր աշխատանքի տեղավորված հաշմանդամների՝  « Ես աշխատում եմ» խորգրով լուսանկարների ցուցահանդեսը:

 

 

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 92 տոկոսը գործազուրկ է: Այս ցուցանիշը նվազեցնելու նպատակով պետության կողմից  ինչ որ քայլեր փորձում են ձեռնարկվել, սակայն  դեռևս պատկերը կարելի է ասել նույնն է: Այս տարի արդեն երրորդ  անգամ «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ հատուկ կարիքներ ունեցող աշխատանք փնտրողների համար: Եվ մոտ 400 հաշմանդամություն ունեցող մարդ  տեղավորվեց աշխատանքի, իսկ մոտ 100-ը ուսում են ստանում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Այսօր կազմակերպված լուսանկարների  ցուցահանդեսը նվիրված էր ուսման հնարավորուոյթւոն ստացած  և  տարբեր աշխատավայրերում, այդ թվում նորաստեղծ սոցիալական ձեռնարկություններում աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանց:

Լուսանկարների հեղինակները  Ռասմիլա Ալավերդյանն ու Մարիաննա Մելիքսեթյանն են: Լուսանկարներն արվել են աշխատավայրում և ինտեգրված միջավայրում: Լուսանկարիչ Մարիաննա Մելիքսեթյանի խոսքով՝ «Ունիսոնի» կողմից կազմակերպված տարբեր ցուցահանդեսների է մասնակցել, սակայն այս մեկն իր համար յուրօրինակ նշանակություն ունի:

Էդգար Մերջանյանը նրանցից մեկն է, ում թեկնածությունը դրվել է  աշխպատանքի տոնավաճառում  և աշխատանքի տեղավորվել «Լայֆ» ծրագրի շրջանակներում բացված « Դանիելյան պրինտ» ընկերությունում: Նրա լուսանկարը նունյպես տեղ էր գտել ցուցահանդեսում:

8-ամյա կրթություն ստացած Էդգարը, ուրախ է, որ աշխատում է և լիահույս, որ հետագայում նոր ուղիներ կբացվեն իր առջև: Սակայն տեղեկացնեմ մեր ունկնդիրներին, որ Էդգարն ուներ խոսքի արտահայտման հետ կապված  խնդիր,  մեզ նրա խոսքը փոխանցեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության  հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը:

Այն որ պետություն ամեն ինչ անում հավասար դաշտ ստեղծել հաշմանդամների համար, այդքան էլ այդպես չէ:  «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով՝  պետական կառույցներից միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է աշխատանքի տեղավորման հարցում օժանդակում հաշմանդամություն ունեցող անձանց:  Սակայն  «Ես աշխատում եմ» խորագիրը կրող այս ցուցահանդեսը ևս մեկ ապացույց է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը կարող է կիրառվել  տարբեր ոլորտներում:

«Մենք ցույց ենք տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է աշխատել տարբեր ոլորտներում, որ տարբեր տեսակի հաշմանդամենր կարող են գտնել իրենց աշխատանքը, կարող են իրագործել նրանց ներուժը և շատ ափսոս է, որ մեր երկրում այդ ներուժն օգտագործվում է մաքսիսմում 8-9 տոկոսով, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը»:

Արմեն Ալավերդյանը  սխալ է համարում  հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ ձեռնակրություններ բացելը, քանի որ այդ մոտեցումը, նրա ձևակերպմամբ,  չի խթանում ներառական կրթությանը, այլ ընդհակառակը,  տանում է դեպի մեկուսացում:

Back to top button