Միջազգային

Թուրքիան ընդլայնում է ուժային կառույցների լիազորությունները

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է  ուժային կառույցների լիազորությունները ընդլայնելու վերաբերյալ կառավարության օրինագիծը։ Թուրքական ընդդիմությունը նախարարների կաբինետի նախաձեռնությունն անվանել է ոստիկանական պետություն ստեղծելու ծրագիր։

Նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը առաջարկվող փոփոխությունները պայմանավորել է հոկտեմբերի սկզբին պաշտոնական Անկարայի՝ Սիրիայի քրդերին աջակցելույց  հրաժարվելու պատճառով տեղ գտած  միջադեպերի կրկնությունը  հնարավորինս կանխարգելելու ցանկությամբ:

Ընդ որում՝ Էրդողանը կոչ է արել չպայմանավորել առաջարկվող օրինագիծը քրդական հարցի կարգավորման հետ։ Հոկտեմբերին տեղ գտած բողոքի գործողությունները նա անվանել է արտաքին ուժերի կողմից կազմակերպված սադրանք։ «Այս գործընթացի հիմքերն ու սահմանները քաջ հայտնի են։ Ես միշտ ասել եմ, որ պետք է վայր դնել զենքը, և խնդիրը կլուծվի քաղաքական երկխոսության ճանապարհով»,- ասել է Էրդողանը։

Back to top button