ԿարևորՀասարակություն

«Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքում հավաքվել է 12 399 550 դոլար

Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 մլն 399 հազար 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում: Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ հավաքագրված գումարն ուղղվելու է հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում ու Արցախում: Հիշեցնենք, որ 2013թ. հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել էր 22 մլն 661 հազար 371 ԱՄՆ դոլար:

Back to top button