Միջազգային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր եռօրյա այցով կժամանի Թուրքիա

Հռոմի պապ Ֆրանցիսկը այսօր եռօրյա այցով կժամանի Թուրքիա՝ հայտնում է RIA Novosti-ն:

Սպասվում է, որ օդանավը Հռոմից վայրէջք կկատարի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Օդանավակայանում պատվիրակության հանդիսավոր դիմավորումից հետո Պապը պատվիրակության հետ կուղևորվի Աթաթուրքի դամբարան: Այնուհետև Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական նոր պալատում: Դրանից հետո Պապը կլինի Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունում (Դիյանեթ), որտեղ կհանդիպի կառույցի ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ:

Նոյեմբեր 29-ին բարձրաստիճան հյուրը կուղևորվի Ստամբուլ: Այնտեղ նա սկզբում կայցելի գլխավոր քրիտոնեական սրբավայր՝ Սուրբ Սոֆիայի տաճար, այնուհետև Սուլթանահմեթ՝ Ստամբուլի կենտրոնական մզկիթ, կաթոլիկ մայր տաճար և Ֆեներբահչե շրջանում գտնվող հունական պատրիարքարան, ինչպես նաև կհանդիպի Կոստանդնուպոլսի պատրիարքարանի առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ:

Կիրակի օրը՝ նոյեմբերի 30-ին, կաթոլիկների առաջնորդը կայցելի Ստամբուլի եկեղեցիներ: Այս օրը նշվում է Անդրեա առաքյալի տոնը, որը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի երկնային հովանավորն է:

Ի դեպ, հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկը չորրդորդն է պապն է, ով այցելում է Թուրքիա: Այս երկիր առաջինը եկել է Հովհաննես Պողոս VI պապը՝ 1967 թ-ին, ապա 1979-ին Թուրքիա է ժամանել Հովհաննես Պողոս II,  վերջին քահանայապետը, ով եղել է Թուրքիայում, եղել է Բենեդիկտոս XVI ` 2006-ին:

Back to top button