Հասարակություն
Բարձրացել է ոստիկանության պահպանության նկատմամբ պահանջարկը
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վարդան Մինասյանն այսօր ամփոփել է վարչության ստորաբաժանումների գործունեության 10 ամիսն ու նշել, որ նշված ժամանակահատվածում կտրուկ բարձրացել է ոստիկանության պահպանության նկատմամբ պահանջարկը, ինչը հանրության հետ բացատրական աշխատանքների արդյունք է: