ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է 2014- ի համահայկական հեռուստամարաթոնը

 Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2014 թ. հեռուստամարաըոնկ։ Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով եւ ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կաքերի միջոցով:
Այս տարվա հեռուստամարաթոնը նվիրված կլինի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման երկրորդ փուլին, որով նախատեսված է ավարտին հասցնել ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը:

Արցախում ևս նախապատրաստվել են  հիմնադրամի այս տարվա դրամահավաքին: Նվիրատվությունների վերաբերյալ առաջին տվյալները  գործընթացի պատասխանատուները պատրաստվում են հրապարակել երեկոյան: Ե

Վարդենիս Մարտակերտ ճանապարհի կառուցմանն են ուղղվել նաև անցած 2013թ-ի հեռուսատամարաթոնին հանգանակված գումարների մի մասը: Իրականցվել են հիմնականում հողային աշխատանքներ: Դրանք նախատեսում են ավարտել այս տարի:  Շրջակա գյուղերի բնակիչները ուշիուշով հետևում են  շինարարության ընթացքին, որոշները այս կամ այն ձևով  ընդգրկված են այդ աշխատնքներում:  Ճանապարհն անշուշտ  նաև ռազմավարակն նշանակություն ունի: Դրան զուգահեռ ԼՂՀ կառավարության միջոցներով  կառուցվում է նաև Սոդք –Հաթերք երկրոդ բարձրավոտ օդային գիծը, որը  տնտեսական մեծ  նախագիծ լինելով, նաև էներգետիկ անվտանգության հարց պիտի լուծի:

«Հայսատան» համահայկական հիմնադրամի հեռուսատմարաթոն 2014-ին ընդառաջ ԼՂՀ ԱԺ խումբ խմբակցություները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ուշադրություն հրավիրելով ծրագրի նաեւ քաղաքական եւ հոգեբանական կողմին:

Իրականացնելով այն՝ հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշո ւմը, տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին, վերահաստատելու համահայկական միասնության գաղափարը,  կածում են ԼՂՀ խորհրդարանում։

Back to top button