Սպորտ

Կիպրոսում բարձրացավ հայոց եռագույնը՝ ի պատիվ ծանրորդների

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Կիպրոսում ընթացող մինչև 20 և մինչև 23 տարեկանների  ծանրամարտի  Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ բարձրացավ հայոց եռագույնը:

Մինչև 20 տարեկանների 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն գյումրեցի Հակոբ Մկրտչյանը և Նորայր Ավետիսյանը, ովքեր տոն տվեցին ընդհանուր պայքարում։

Պոկոմ վարժությունում Նորայրն իր գլխավերևում պահել է 138, իսկ Հակոբը՝ 137 կիլոգրամանոց ծանրաձողը: Մեր մարզիկները ավելի հաջող են հանդես եկել հրում վարժությունում։

Ավետիսյանը 180 կգ արդյունքով վարժությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Մկրտչյանը՝ 176կգ արդյունքով՝ 3-րդն էր: Նույն դասավորությունը եղավ նաև երկամարտի հաշվարկում։

Նորայր Ավետիսյանը 318 կգ արդյունքով Եվրոպայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը, իսկ Հակոբ Մկրտչյանը 313 կգ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի։

Back to top button