Հասարակություն

Սահմանամերձ Այգեպարի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը կվերանորոգվի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության հերթական նիստի օրակարգում այսօր ընդգրկված են եղել չորս տասնայկից ավելի հարցեր՝ վարկային նոր համաձայանգրեր, ֆինանսական հատկացումներ ու ոչ միայն: Գործադիրն իր  հաստատած մի ամբողջ փաթեթով առաջարկում է անվավեր ճանաչել ճանապարհային ոստիկանության կողմից կազմված տասնյակ հազարավոր քաղաքացիներին վերաբերող վարչական տուգանքները, այլ կերպ ասած՝ համաներում հայտարարել: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր 2007-2011թթ պատշաճ կերպով ծանուցված չեն եղել իրենց կատարած խախտումների մասին, համաներմամբ, կազատվեն տուգանքը վճարելու պարևտավորությունից: Խոսքը, ճանապարհային ոստիկանության կողմից գրանցված խախտումների մասին է: Տուգանքների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2 միլիարդ դրամ, նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն:

 

 

Կառավարությունը պահուստային ֆոնդից վեց միլիոն դրամ հատկացրեց սահմանամերձ  Այգեպար համայնքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը վերանորոգելու նպատակով, 16 մլն դրամ էլ հատկացվեց  Վայոց Ձորի Զառիթափ համայնքի ոռոգման ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտելու համար:  Նիստում ընդգրկված  շուրջ հինգ տասնյակ  հարցերից մոտ մեկ տանսյակը  նոր  վարկային  համաձայնգրերին էին վերաբերում

Լոռու, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում ծրագրով հիմնականում գազաֆիկացման ու ջրամատակարարման խնդիրների հարցեր են կարգավորվել: Աշխատանքների իրականացման ընթացքում համայնքներում ձեռք բերված գույքն այսօր համայնքներին անհայտուց օգտագործման իրավունքով համայնքներին փոխանցվեց:

Կառավարությունն այսօր նաև  հաստատեց   մի ամբողջ փաթեթ հաստատեց , որով առաջարկվում է անվավեր  ճանաչել ճանապարհային ոստիկանության կողմից կազմված տասնյակ հազարավոր քաղաքացիներին վերաբերող  վարչական տուգանքները:    ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր պատշաճ կերպով  չեն ծանուցվել իրենց վարչական իրավախատման մասին, համաներմամբ, կազատվեն  տուգանքը վճարելու պարևտավորությունից:  Տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ դրամ, կազդի տասնյակ հազարավոր վարույթների վրա: Արդարադատության նախարար  Հովհաննես Մանուկյան.« 2007-2011թթ վարչական չբռնագանձված տուգանքներով, պատասխանտվությունից ազատելու խնդրին, ինչպես նաև օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մայր գումարը վճարելու դեպքում տուգանքներից ազատելու խնդրին: բավականին մեծ ծավալ է կազմում և կարծում եմ, որ սոցիալական բեռի թեթևացման տեսակետից բավականին կթեթևանա: Որևէ բան տեղի չի ունենա, եթե արդեն մուծումները կատարել են»:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում կստեղծվի միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգ: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:  Համակարգի ստեղծման համար կառավարությունը հատկացրեց 119,5 մլն դրամ:

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ-ի անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ որպես լիազոր օպերատոր, պետք է իրականացվեն մի շարք աշխատանքներ և ձեռքբերվեն համապատասխան ծրագրային լուծումներ և սարքավորումներ:

Back to top button