ԿարևորՏնտեսական

Կառավարությունն այսօր հավանություն է տվել 2015թ. պետական բյուջեի փոփոխված նախագծին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօր հավանություն է տվել 2015թ. պետական բյուջեի փոփոխված նախագծին: Կառավարությունը ԱԺ խմբակցություններից հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ 367 առաջարկություն է ստացել: Նախագծում փոփոխություններ են առաջարկել՝    ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական,  ՀՅԴ և Ժառանգություն խմբակցությունները: Առաջարկությունները ենթադրում էին 163,9 մլրդ դրամի ծախս:

Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի փոխանցմամբ,  առաջարկությունները վերաբերել են տարբեր ոլորտներին՝ տնտեսությանը, ԼՂՀ-ի տարաբնակեցման հայեցակարգի և մշակմանն ու ոչ միայն:   Քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկություններ, 210 առաջարկության  վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:  Պավել Սաֆարյան.«Բյուջեի նախագծում կատարվել են փոփոխություններ: Ընդունվել են 13,5 մլրդ դրամի լրացուցիչ ծախսային ծրագրեր, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյա  տարելիցի միջոցառումներին, հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը, սահմանամերձ համայնքներին աջակցությանը և այլն: 900 մլն դրամով կավելանա սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության գումարը»:

Back to top button