Տնտեսական

Եվս մեկ քայլ՝ ՀՀ-ում տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Եվս մեկ քայլ՝ ՀՀ-ում տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար. կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, ասել է, որ անհրաժեշտ էամեն կերպ խթանել տեղական արտադրողին, մակրոտնտեսական ու մրցունակ միջավայր ստեղծելու, ինչպես նաեւ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններից էապես նվազեցնելու առումով: Վարչապետը հայտարարել է պետության որդեգրած քաղաքականության հերթական քայլի մասին. 
«Պետությունը պետք է արդյուանվետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Back to top button