Տնտեսական

Ասիական զարգացման բանկի ՀՀ­-ին տրամադրվող վարկի համաձայնագրի հավանության տալու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ասիական զարգացման բանկի ՀՀ­-ին տրամադրվող վարկի համաձայնագրի հավանության տալու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում 

Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հոկտեմբերի 3­-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ­-ին տրամադրել 49 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ այսօրվա նիստի օրակարգում: Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ ճանապարհային տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտներում արդյունքների վրա հիմնված կառավարման համակարգերի հիմնումը: Ծրագրով նախատեսվում է բարելավել ոլորտային կառավարման համակարգերը, մշակել ներդրումային որոշումներում ավելի արդյունավետ հատկացումներին ուղղված ռազմավարություններ և գործընթացներ, բարելավել կարգավորման շրջանակները և ուժեղացնել մշտադիտարկման համակարգերը: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով` 2 տոկոս տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով, որի 5­-ը՝ արտոնյալ:

ՀՀ Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագիր կկնքվի

ՀՀ Եվրոպական ներդրումային բանկի միջև կկնքվի «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիր, որի շրջանակներում ԵՆԲ­-ն ՀՀ-­ին կտրամադրի 25.5 մլն եվրոյի չափով վարկ: Այդ միջոցները հանդիսանում են «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II փուլ 3» ծրագրի 73.0 մլն եվրո բաղկացուցիչի մասը: ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Գումարներն ուղղվելու են «Լոռի­ ջրմուղկոյուղի», «Շիրակ­ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններիսպասարկման տարածքներում գտնվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնմանը: Ծրագրով ակնկալվում է, որ «Լոռի­ջրմուղկոյուղի» ՓԲԸ-­ն իր սպասարկման տարածքում գտվող բոլոր բնակավայրերում (Վանաձոր քաղաք, 16 գյուղական համայնքներ) կապահովի շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: «Շիրակ­ջրմուղկոյուղի»­-ն լիարժեք կվերականգնի իր սպասարկման տարածքում գտնվող Գյումրի քաղաքի և մարզի 14 գյուղական համայնքների բաշխիչ ցանցերի լիարժեքվերականգնումը: Նշված բնակավայրերը կապահովվեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: Ընկերության սպասարկման գոտում գտնվող այլ համայնքներում, կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման հետ, կապահովվի ջրամատակարարման տևողության էական ավելացում` ի համեմատ ներկայումս առկա 4­6 ժամյա ջրամատակարարման:

«Նոր Ակունք» ՓԲԸ­-ն սպասարկման տարածքի ջրամատակարարման համակարգում կիրականացնի շուրջ 10.0 կմ ջրագծերի վերանորոգման ենթակա առավել հրատապ հատվածների վերականգնում, կկառուցի կեղտաջրերի մաքրման կայան, կվերակագնի կոյուղու պոմպակայանը, կոլեկտորի, կոյուղու ցանցը, ինչով կապահովվի Արմավիր և Մեծամոր քաղաքներից հեռացվող կեղտաջրերի մաքրման իրականացումը: Կիրականացվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածի 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ցանցի վերանորոգման ենթակա առավել հրատապ հատվածների վերականգնման աշխատանքներ, նախատեսվում է նաև կոյուղու համակարգում իրականացնել վերակառուցման աշխատանքներ: Ծրագիրը ֆինանսավորվելու է նաև Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) վարկային և դրամաշնորհայի միջոցների, Եվրոպական հարևանության ներդրումային ծրագրի (EU NIF) կողմից տրամադրվելիք դրամաշնորհի և ՀՀ կառավարության կողմից տրամադրվող համաֆինանսավորման հաշվին:

ՎԶԵԲ­-ը ՀՀ­-ին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ

Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2014թ. օգոստոսի 6­-ին ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով ՎԶԵԲ­-ը ՀՀ­-ին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագրին հավանության տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-­ի նիստի օրակարգում:

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» գլխավոր նպատակն ընկերություններին արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումն է, մասնավոր ներդրումների ևարտահանման աճի համար աջակցող միջավայրի ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը:Ներկայում համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում և համաձայն ՀՀ վարչապետի` 2014թ. հոկտեմբերի 7-­ի թիվ հանձնարարականի` միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀՆախագահի կողմից մինչև ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկվելը պետք է ներկայացվեն ՀՀ կառավարության հավանությանը:

ՀՀ կառավարության նիստի օրակարգում առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավմանն ուղղված ԱՄՆ­-ի կառավարության հատկացումներն են

Հայաստանի առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ­-ի կառավարության կողմից հատկացումները կհասնեն 30 մլն 891 հազար դոլարի: Հարցը կրկին ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում: «Հայաստանի և ԱՄՆ­ ի կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 6 փոփոխության կնքման առաջարկությանը: Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-­ի կողմից ստացվել է Համաձայնագրի Փոփոխություն թիվ 6-­ի նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 1.9 մլնդոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 30 մլն 891 հազար դոլար:

Մինչ այս ամերիկյան կողմից տրամադրած հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 991 հազար 577 դոլար: Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ­-ի կառավարության կողմից ԱՄՆ-­ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-­ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագիրը: Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010­-2014թթ.ընթացքում ստորագրվել են վերոնշյալ Համաձայնագրի Փոփոխություն 1­-ը, Փոփոխություն 2-­ը, Փոփոխություն 3­-ը, Փոփոխություն 4-­ը, Փոփոխություն 5-­ը:

Back to top button