Հասարակություն

Բակո Սահակյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման և հայապահպանության գործում՝ հավելելով, որ Արցախում միշտ զգում են թեմի մշտական աջակցությունը:
Միջոցառմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Back to top button