Տնտեսական

ԵՏՄ անդամակցելու նախաշեմին ի՞նչ հարցեր են անհանգստացնում արտահանող տնտեսվարողներին

Հասմիկ Դիլանյան
Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

 

 

Էկոնոմիկայի նախարարությունն ու գործարարների և արդյունաբերողների միությունը կլոր սեղան քննարկումների միջոցով փորձում են հասկանալ, թե հատկապես արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսվարողներին որ հարցերն են անհանգստացնում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նախաշեմին:

Տարբեր ոլորտների ներկայացուցիչների անհանգստությունները տարբեր են, նրանց, սակայն, մեկ միասնական հարց է մտահոգում, ինչպես են ընթանալու մաքսային ձևակերպումները, տեխնիկական կանոնակարգերի հետ կապված հարցերը: Վերջինի հետ կապված որոշ անհանգստություններ փարատեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ  Տարասյանը, ով տեղեկացրեց, որ առաջին  տարին՝ 2015թ  անցումային է համարվելու։ Դրանք ամբողջովին կսկսեն գործել 2016թ հունվարի մեկից: Հայաստանում հիմնական խնդիրը տեխնիկական լաբորատորիաների պակասն է, խոստովանեց պետական պաշտոնյան:

«ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգեր են գործելու, արտադրանքի նկատմամբ նոր պահանջներ են դրվելու։ Լաբորատորիաների վերազինման ու սերտիֆիկացման մարմինների հետ հետևողական աշխատանք  է կատարվել»,- ասում է փոխնախարարը։

Գործարարների  և արդյունաբերոդների միության  խնդրանքով  դեկտեմբերի 5-ին Երևանում  ԵՏՄ տասը ճյուղային ղեկավարների մասնակցությամբ  սեմինար կանցկավի ու տեխնիկական բոլոր հարցերի պատասխանները  տնտեսվարողները նրանցից կստանան: Մինչ այդ, մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո որոշվեց հաջորդ շաբաթ ևս մեկ անգամ հավաքվել, այս անգամ  նաև ֆինանսների նախարարության պաշտոնյաների ներկայությամբ։

Back to top button