Մշակույթ

Վիոլետա Գեւորգյանի հոբելյանական երեկոն՝ Երեւանում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գևորգյանը: Նոյեմբերի 26-ին Սունդուկյանի անվան մայր թատրոնում տեղի կունենա դերասանուհու 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

«Բոլոր իմ կազմակերպած հոբելյանները նման են լինում բեմադրության: Վիոլետը այն բացառիկներից է, որ տարիքը չի թաքցնում, քանի որ դրանք վաստակած տարիներ են: Այդուհանդերձ մենք նրբանկատ ենք գտնվել և հրավիրատոմսերում տարքը չենք նշել»,- ասում է երեկոյի կազմակերպիչը՝ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։

Խոսելով Միացյալ նահանգներում իր գործունեության, հայրենիք վերադառնալու հեռանկարների և վաղվա համերգի մասին՝ Վիոլետա Գևորգյանը ներողություն է հայտնել հանդիսատեսից, որ չի կարողանում ավելի հաճախ հայտնվել բեմում։

Վիոլետա Գևորգյանը հոբելյանական ներկայացման ժամանակ մի փոքրիկ հատված կխաղա «Աշնան արև» ներկայացումից, որը 1980- ականների հայ թատերական կյանքում իրադարձություն էր։

 

Back to top button