Հասարակություն

Փակ է Սոթք- Քարվաճառ ճանապարհը, մյուս ճանապարհները հիմնականում բաց են

Այսօր ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը։ Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը։

Գեղարքունիքի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի,  Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի քաղաքների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ և Իջևան քաղաքներում: Մառախուղ է Արագածոտնի մարզի Արագած գյուղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

 

Back to top button