Հասարակություն

Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ — տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ — տեղ մերկասառույց է:

Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Back to top button