Հասարակություն

Ջրաշեն ու Երանոս համայնքների հոգսաշատ օրերն ու ուրախության առիթները

Ալիսա Գևորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

 

 

Եվրոստանդարնտներից հեռու Ջրաշենում գոյատևման հիմնական միջոցն այսօր հողագործությունն է, որն էլ առանձնապես չի փոխհատուցում գյուղացու ջանքերն ու  ծախսած միջոցները: Անասնակերի թանկության պատճառով անասնապահությունն էլ եկամուտ չի ապահովում: Ստիպված պարտքեր են կուտակում ու ուղղություն վերցնում դեպի Մոսկվա ու Թաթարստանի կողմերը, որպեսզի մարեն պարտքերն ու հոգան ընտանիքի կարիքները:

Գյուղում երկու խանութ կա, երկու պարտքացուցակ: Շուրջ 3600 բնակիչ ունեցող Ջրաշենից ամեն տարի շուրջ 100 մարդ է մեկնում արտագնա աշխատանքի: Նրանց վերադարձին անհամբերությամբ են սպասում ոչ միայն ընտանիքի անդամները, այլև նշված պարտքացուցակների տերերը: Այս ամենով հանդերձ Ջրաշենում քիչ չեն ուրախության առիթները: Վերջին տարիներին համայնքում ամուսնությունների ու ծնելիության աճ է գրանցվել: Ունեն բարեկարգ դպրոց, պոլիկլինիկա: 88-ի ավերիչ երկրաշարժից, թերևս,  ամենից շատ տուժած համայնքի համար սա արդեն լուրջ նվաճում է:

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում  ևս քաղաքականապես ակտիվ բնակչություն կա ու արտագնա աշխատանքով ընտանիքը պահելու դեռ խորհրդային տարիներից ձևավորված հարուստ ավանդույթ:  Ձանձրույթը փարատելու և աշխարհի անցուդարձից վերջին տեղեկությունները ստանալու համար տեղացիները սովորաբար հավաքվում են  գյուղամիջի այգում: «Ռադիոլուրի»  թեմատիկ անդրադարձը՝ նվիրված եվրոստանդարտներից հեռու Ջրաշեն և արտագնա աշխատանքի հարուստ փորձ ունեցող Երանոս համայնքներին:

Back to top button