Միջազգային

Նարիշկին.Աշխարհի ավելի քան 40 երկիր պաշտոնապես ցանկություն է հայտնել ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծել

«Աշխարհի ավելի քան 40 երկիր պաշտոնապես Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել», տեղեկացրել է Ռուսաստանի պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նրա խոսքով՝ Մոսկվայի որոշ գործընկերներ ԱՊՀ-ից, հիմնականում արտաքին ճնշումների ազդեցության տակ, հրաժարվում են ԵՏՄ-ին լիիրավ անդամակցությունից:

Նարիշկինը ընդգծել է, որ քաղաքական գործիչներն իրենց որոշումները կայացնելիս պետք է հիմնվեն բնակչության կարծիքի վրա, ինչպես նաև հաշվի առնեն հարևան երկների՝ հիմնական տնտեսական գործընկերների շահերը: Ռուսաստանի պետական դումայի խոսնակը հիշեցնել է, որ եվրասիական ընտրություն արդեն կատարել է 5 պետություն և կոչ է արել կառույցի անդամ երկներին ակտիվացնել միջխորհրդարանական համագործակցությունը՝ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում:

Back to top button