Միջազգային

Աֆղանստանում վոլեյբոլի մրցաշարի ընթացքում ահաբեկչության զոհ է դարձել շուրջ 50 մարդ

Աֆղանստանում վոլեյբոլի մրցաշարի ընթացքում ահաբեկչության զոհ է դարձել շուրջ 50 մարդ: Հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse-ին:

«Մահապարտ ահաբեկիչը գտնվել է մոտոցիկլետի վրա և իրեն պայթեցրել է հենց մրցաշարի ընթացքում», — հայտարարել է Պակտիկա նահանգի նահանգապետի տեղակալը:

Նա ընդգծել է, որ միջոցառմանը ներկա են գտնվել բազմաթիվ պաշտոնատար անձինք:

Միջադեպի արդյունքում առնվազն 50 մարդ է զոհվել, իսկ 60-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել:

Back to top button