Հասարակություն

Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է. հերոսը՝ մարտական ընկերների հուշերում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Բարձրակարգ գիտնականն ու հայրենանվեր մտավորականն արցախյան շարժման տարիներին ազատատենչության բնատուր մղումով դարձել էր նաև ինքնուս ռազմական գործիչ։ Հայոց ոգին էր, որ խտացավ և անպարտելի ուժ դարձավ իր իսկ ստեղծած «Անախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական զույգ կառույցներում։ Լեոնիդ Ազգալդյանը արժանապատվորեն իրագործեց նախասահմանված իր բաժին գործն ու կնքեց մահականացուն, երբ 50 տարեկան էր։

Դա 1991 թվականի հունիսի 21-ն էր։ Իսկ այսօր նրա ծննդյան օրն է։ «Մեծ մարդկանց աճյուններից է վեր հառնում հայրենիքը ու պիղծ են նրանց մոռացողները»,- ասում էր Գարեգին Նժդեհը։ Ազգալդյանի մարտական ընկերներն իրենց հիշողություններով փորձում են  ամբողջացնել գիտակցված հայրեանսիրությամբ օժտված «անժպիտ» հերոսի ոդիսականը։

Back to top button