Միջազգային

Հանրապետականները քննադատում են Օբամայի ապօրինի ներգաղթյալներին օրինականացնելու հրամանագիրը 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրօրինի ներգաղթյալներին օրինականացնելու օրինագիծը ենթադրում է, որ 5 մլն մարդ այս երկրում օրինական աշխատանքի հնարավորություն կստանա։ Իշխանությունների տվյալներով՝ երկրում այժմ ապում է 11,4 մլն ապօրինի ներգաղթյալ։ Նախագահի հրամանագրի համաձայն՝ այն ներգաղթյալները, որոնք ունեն ԱՄՆ- ում ծնված երեխաներ, ինչպես նաեւ երկիր են մուտք գործել անչափահասների հետ, կարող են պաշտոնապես աշխատանքի իրավունք ստանալ երեք տարով՝ հետագայում այդ ժամկետը երկարացնելու հնարավորությամբ։

Սա ԱՄՆ- ում այս ոլորտում ամենախոշոր փոփոխությունն է 1980- ականներից հետո։ Հանրապետականները Օբամայի այս քայլը որակում են որպես «ոչ լեգալների համաներում», իսկ դեմոկրատները գերադասում են օգտագործել «բարեփոխում» եզրույթը։

Հանրապետականները կարծում են, որ Օբամայի որոշումը կարող է ապօրինի ներգաղթյալների մոտ սին հույսեր առաջացնել եւ ավելացնել նրանց թիվը։ Նրանց կարծիքով՝ նախագահը եթե ոչ ձեւական- իրավական առումով, ապա ըստ էության գերազանցել է իր լիազորությունները՝ հաշվի առնելով, որ նրա կուսակցությունը պարտվել է Կոնգրեսի ընտրություններում։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ Սպիտակ տան տիրոջ վերջին քայլերը խարխլում են երկկուսակցական համագործակցությունը եւ թուլացնում նախագահական ինստիտուտը։

Back to top button