Այսօր Ուկրաինայում նշում են Եվրամայդանի մեկնարկի մեկ տարին
Այսօր Ուկրաինայում նշում են Եվրամայդանի մեկնարկի մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ Կիևը չի պատրաստվում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ինչն էլ երկրում բողոքի զանգվածային ալիքի բարձրացման, անկարգությունների, մարդկային կորուստների ու որպես հետևանք՝ Յանուկովիչի պաշտոնանկության հանգեցրեց: Նոյեմբերի 21-ն արդեն պաշտոնական անվանում ունի: Եվրաինտեգրման ջատագով արդի իշխանություններն այն անվանել են արժանապատվության և ազատության օր:Կիևի կենտրոնում այսօր հարգել են Մայդանի զոհերի հիշատակը, անցկացնել է երթ:
Եվրամայդանի մեկամյակի օրը Կիևում հյուրընկալում են Միացյալ նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:Նա եկել է սատարելու Ուկրաինայի գործող իշխանություններին:Բայդենին ընդունել է նախագահ Պյոտոր Պորոշենկոն, քննարկվել է Կիևին ռազմական աջակցության տրամադրման հարցը, խոսքը այսպես կոչված ոչ մահաբեր սպառազինությունների մասին է:Նախօրեին, սակայն Վաշինգտոնի ղեկավար շրջանակներից հայտնել էին, որ Միացյալ նահանգները շարունակում է փնտրել առավել արդյունավեը ուղիներ Ուկրաինային զենք, այդ թվում մահաբեր սպառազինություն տրամադրելու համար:Մոսկվան կոշտ էր արձագանքել.Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը նշել էր, որ Ուկրաինային ռազմական աջակցության ծավալների ավելացումը կդառնա լուրջ ապակայունացնող գործոն և կազդի տարածաշրջանում ուժերի վերադասավորության վրա: