Միջազգային

Բարաք Օբաման օրինական կարգավիճակ կշնորհի մոտ 5 մլն ներգաղթյալի

Ավելի քան 5 միլիոն մարդ, որոնք Միացյալ Նահանգներում բնակվում են ապօրինի, կխուսափեն արտաքսումից՝ ամերիկյան միգրացիոն համակարգում իրականացված արմատական փոփոխությունների շնորհիվ: Նախագահ Բարաք Օբաման բարեփոխումներն իրականացնում է առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման և իր ծրագրերի մասին տեղեկացրել է հետուստաուղերձում:

«Միլիոնավոր միգրանտներ ԱՄՆ  յուրաքանչյուր նահանգում ապրում են ապօրինի, եկեք ազնիվ լինենք՝ բացահայտել և արտաքսել նրանց անիրատեսական է»,-ասել է Օբաման՝ միաժամանակ ընդգծելով, որ իր քայլը չի նշանակում միգրանտների համաներում: «Ակնկալում ենք, որ նրանք չեն խախտի մեր երկրի խաղի կանոններն ու չեն անցնի թույլատրելի սահմանը», ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նշենք, որ Միացյալ նահանգներում այժմ ապրում է 12 միլիոն անօրինական ներգաղթյալ, մեծ մասը՝ Լատինական Ամերիկայի երկներից :Յուրաքանչյուր տարի այդ երկրից արտաքսվում է 400 հազար մարդ:

Back to top button