Միջազգային

Ասանժի դատավճիռը դատարանն անփոփոխ թողեց

Շվեդիայի դատարանը չի բավարարել Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանների բողոքը և ուժի մեջ է թողել 2010-ին տրված ձերբակալության թույլտվությունը: Այս մասին գրում է  ԲԻ-Բի-Սի-ն:

Շվեդիայում Ասանժին մեղադրում են բռնաբարության և 2 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Ասանժը, ով հերքում է բոլոր մեղադրանքները, թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից:

Ինչպես ասված է դատարանի վճռում, փաստը, որը Ասանժը դեսպանատանն է ու կալանավորումը չի կարող իրականացվել, բավարար չէ նախկին վճիռը վերանայելու համար:

Back to top button