Միջազգային

Ռուսաստանը քննադատում է Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու ԱՄՆ մտադրությունը

Նախագահ Բարաք Օբամայի օգնական եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնթոնի Բլինկեն այսօր ելույթ ունենալով Կոնգրեսում հայտարարել է, որ ԱՄՆ կարող է փոխել իր որոշումը եւ Ուկրաինային տրամադրել «մահաբեր զենք»։

«Հնարավոր է՝ ուկրաինական զիված ուժերի ամրապնդումը, այդ թվում մահաբեր զենքի մատակարարումը, Ռուսաստանին կստիպի մտածել եւ ձեռնպահ մնալ Մինսկի համաձայնությունները հետագայում խախտելուց»,- ասել է նա եւ նշել, որ հարցը կքննարկվի այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահի Կիեւ այցի ընթացքում։

Մոսկվայի արձագանքն այս առումով չի ուշացել։ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ նման մատակարարումները կխախտեն ապրիլի 17- ին կայացած ժնեւյան պայմանավորվածությունները։ «Եթե իրոք պարոն Բլինկեն, որը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղեկալի պաշտոնին է հավակնում, դրա մասին հրապարակային հայտարարել է, եւ եթե դա կապենք փոխնախագահ Բայդենի Ուկրաինա առաջիկա այցի հետ, ապա խոսքը ԱՄՆ վարչակազմի քաղաքականության սկզբունքային փոփոխության մասին է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

Back to top button