Հասարակություն

Մահվան դեպքով ՃՏՊ- ների թիվը նվազում է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

2014 թ. 10 ամիսներին արձանագրվել է 1137 ճսանապարհատրանսպորտային պատահար 54-ը մահվան ելքով։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ զոհերի թիվը նվազել է մեկով, այսօր հայտնել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը։

Վերջին 10 տարիների ընթաքցում ՀՀ-ում մահվան ելքով ամենաշատ տրասպորտային պատահարները գրանցվել են 2008 թվականին՝ հասնելով 407-ի:

Արսեն Արշակյանի խոսքով՝ վերլուծության արդյունքում ՃՈ- ն եկել է այն համոզման, արագ երթևեկության ճանապարհներում կամ խաչմերուկներում անհրաժեշտություն կա  տեղադրել տեսախցիկներ. այդ վայրերում տեղադրված սաքրերը տվել են իրենց դրական արդյունքները։

Back to top button