Միջազգային

Մահացել է Իսպանիայի ամենաշատ տիտղոսների արժանացած դքսուհին

Նոյեմբերի 19-ին, կարճատև հիվանդությունից հետո 88 տարեկանում կյանքից հեռացել է Եվրոպայի ամենաշատ տիտղոսների արժանացած դքսուհին եւ ամենահարուստ կանանցից մեկը՝ Իսպանիայի դքսուհի Ալբան: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ դքսուհին ունի ամենամեծ քանակությամբ տիտղոսները, իսկ նրա ամբողջական անունը հնչում է՝ Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորյա Էուխենյա Ֆրանսիսկա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտ-ի-դե-Սիլվա: Ինչպես հայտնում է BBC-ին, իր էքսցենտրիկ պահվածքով հայտնի դքսուհին 2011 թ-ին, 85 ամյա դքսուհին ամուսնացել էր իրենից 24 տարի փոքր հասարակ պետծառայողի՝ Ալֆոնսո Դիեսա Կարաբանտեսի հետ:

Back to top button