Հասարակություն

Ասկերանն ու Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքը Բերակամության հռչակագիր են ստորագրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի` Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում Բուկ Բել Էրի քաղաքապետարանում նոյեմբերի 19-ին ստորագրվել է Բարեկամության հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան և Ֆրանսիայի Բուկ Բել Էր
քաղաքների միջև: ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից հայտնում են, որ հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի ամրապնդելու երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և համատեղ համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում:

Ստորագրման արարողության ավարտին ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեն, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Մարսելում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Սամվել Լալայանը մասնակցել են Բուկ Բել Էրի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին:

Back to top button