Հասարակություն

Եգանյան.«ԵՏՄ-ին անդամակցությունը կարգավորում է աշխատանքային շուկան, բայց ոչ միգրացիոն ոլորտը»

Լիանա Եղիազարյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը երկու կարեւոր նորություն ունի: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այսօր տեղեկացրել է՝ օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություններ ունեցող քաղաքացիներին աջակցելու համար մեկնարկում է «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը: Գագիկ Եգանյանն այսօր հայտարարել է նաեւ՝  Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո հայ Ռուսաստանի միգրացիոն խստացված օրենքների մի շարք կարեւոր առումներով  հայ աշխատանքային միգանտների վրա չեն տարածվելու: 

 

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը երկու կարեւոր նորություն ունի: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այսօր տեղեկացրել է՝ օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություններ ունեցող քաղաքացիներին աջակցելու համար մեկնարկում է «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը: Այն, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում օգտակար տեղեկատվություն ստանալ ինչպես վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների,այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով կոնկրետ հարցերով դիմել Հայաստանի պետական մարմիններին:

Գագիկ Եգանյանն այսօր հայտարարել է նաեւ՝ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո հայ Ռուսաստանի միգրացիոն խստացված օրենքների մի շարք կարեւոր առումներով  հայ աշխատանքային միգանտների վրա չեն տարածվելու: Նախ ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական, և հավասար կարգավիճակ են ունենալու: Այսինքն՝ ՌԴ-ում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին ու ՌԴ քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու: Ներկայում, որպեսզի միգրանտը Ռուսաստանում աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, փաստաթղթեր ներկայացնի և տուրք վճարի: ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, և սա մեծ տնտեսում է իրականում մարդկանց համար: Եւս մեկ կարեւոր նորություն՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը և նրա ընտանիքը համարվում են օրինական բնակվողներ այդ երկրի տարածքում:

«Այսինքն՝ լրացուցիչ կացության թղթեր ձեռք բերելու կարիք չկա: Ի դեպ, երեք տարի ազատ կարող են բնակվել այդ երկրում կարող են այդ երկրից դուրս գալ ու մուտք գործել ինչքան ցանկանան, այլևս խնդիր չի լինի»,-պարզաբանել է Եգանյանը: Միգրացիոն պետական ծառայության ղեկավարն ընդգծել է՝ ցանկացած անձի ՌԴ մուտք գործելու դեպքում հաշվառման կանգնելու համար տրվելու է ավելի երկար ժամանակ՝ 30 օր:

Բայց մի խնդիր կա: Այն քաղաքացիներն, ովքեր այս կամ այն վարչական կամ իրավական խախտման համար ՌԴ օրենքով արգելանքի տակ են հայտնվել, շարունակում են մնալ արգելանքի տակ, քանի որ ԵՏՄ-ին անդամակցությունը կարգավորում է աշխատանքային շուկան, բայց ոչ միգրացիոն ոլորտը:

Back to top button