Հասարակություն

Վարդանիձորի առօրյա խնդիրներն ու այնտեղ ապրող պայքարող հոգիները

Ալիսա Գեւորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

 

 

Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղը նախկինում ամբողջությամբ բնակեցված էր ադրբեջանցիներով , այժմ բնակչության մեծ մասը Բաքվից բռնագաղթած հայեր են: Վարդանիձորը խոշորացված համայնք է: Այն ընդգրկում է հինգ գյուղեր, որոնցից երկուսը հաշվառված չեն, որովհետև բնակիչներ չունեն: «Գյուղացիներն իրենց տները վերածել են ամառանոցների և միայն ամռան ամիսներին են գալիս հողը մշակելու»,-պատմում է Վարդանիձորի ղեկավար  Ալբերտ Բեգլարյանը:

Նա նաև տեղեկացնում է, որ Վարդանիձորն այն 13  համայնքներից մեկն է, որոնք  համայնքների խոշորացման արդյունքում առաջիկայում կկառավարվեն մեկ կենտրոնից՝ Մեղրիից: Նույն կենտրոնից կղեկավարվի նաև Ագարակ քաղաքը: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ տարեվերջին կմեկնարկի  համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը , որով Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի որոշ գյուղեր և քաղաքային համայնքներ  կմիավորվեն ու կղեկավարվեն մեկ կենտրոնից: Ըստ պաշտոնական տեսակետի՝ ծրագրի նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Վարդանիձորի համայնքնապետ Ալբերտ Բեգլարյանը թերահավատ է այս հարցում:

«Նախկին փորձը ցույց է տվել, որ համայնքների խոշորացման արդյունքում շատ գյուղեր պարզապես վերացել են»,-ասում Բեգլարյանը՝ որպես օրինակ նշում Արցախում իր պապենական գյուղը. «երկու գյուղեր անընդհատ միացնում էին ու անջատում: Մի գյուղը զարգանում էր, մյուսը՝ տեղում դոփում: Նորից առանձնացնում էին»,-պատմում է համայնքապետը: Սյունիքի մարզի հեռավոր համայնքի՝ Վարդանիձորի առօրյա խնդիրների ու այնտեղ ապրող  պայքարող հոգիների  մասին՝ Ռադիոլուրի թեմատիկ անդրադարձում:

Back to top button