Քաղաքական

Եռյակը չի ընդունում իշխանության առաջարկը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական եռյակը այսօր որոշում է կայացրել չընդունել իշխանության հրավերը վերադառնալ 12 կետերի քննարկմանը: Ավելին՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնիսկ հերքել է ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանի խոսքը: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի ղեկավարի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո Գալուստ Սահակյանն ասել էր, թե «եռյակը» ցանկություն է հայտնել առանձին-առանձին քննարկել բոլոր 12 առաջարկները եւ, որ բանակցությունները շարունակվելու են:

Այսօր խորհրդարանի աշխատանքին զուգահեռ ընթանում էր նաեւ եռյակի նիստը: Այն տեւեց մոտ երկու ժամ, յուրաքանչյուր խմբակցությունից մասնակցում էր երկուական պատգամավոր: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօրվա աշխատանքը շատ արդյունավետ էր, համաձայնության են եկել 4 կետի շուրջ՝ հանրահավաք-երթ են անելու դեկտեմբերի 10-ին, կիրականացնեն շտաբային աշխատանքներ՝ որոշվել է աշխատանքի սխեման, հրաժարվում են իշխանության հետ բանակցություններից եւ բանակցությունների առաջարկը փորձարկելու համար հրավիրելու են արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով մեկ հարց. ԸՕ-ի փոփոխություններ, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Սա փորձաքար է իշխանության համար, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Back to top button