Վերլուծական

Հայկական ուղղաթիռի խոցման քաղաքական հետեւանքները

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր» 

«Մեկին տասը պատասխան պետք է տանք։ Դա պետք է լինի անհամարժեք պատասխան: Հարկավոր է օրինակ վերցնել Իսրայելից»,- այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը՝ խոսելով ԼՂՀ ՊԲ ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման,   ինչպես նաև օրեր շարունակ նույն վայրում անդադար կրակահերթեր արձակելու մասին։

Ի դեպ, Լևոն Մարտիրոսյանը նաև հավելեց, որ Ադրբեջանը մեծ ռիսկի կգնա պատերազմ վերսկսելու համար, ու այդ քայլին չի գնում, քանի որ ուժերն անահամաչափ են. եթե նա վստահ լիներ իր հաղաթանակի հարցում, ապա չէր հապաղի:

Քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը «ուռա հայրենասիրական, անհամարժեք պատասխան տալու» կոչերին դեմ է, ուղղաթիռի խոցման վերաբերյալ հարցի քննարկումը այլ հարթության մեջ է առաջարկում դիտարկել և հարց է բարձարայնում՝ ումի՞ց  է զենք գնում հարևան երկիրը, ո՞ր երկրի արտադրության էր խոցած ուղղաթիռի հրթիռը, ու հայտարարում, այսօր մեր դաշնակից երկրին ձեռնտու է պատերազմ հրահրել ու գումարներ աշխատել այդ ճանապարով։ «Դիտմամբ են խփել ուղղաթիռը, որ պատճառ լինի պատերազմ վերսկսելո՞ւ, թե՞ ցուցադրական ժեստ Ալիևի կողմից: Հարկավոր է հաշվի առնել մեկ փաստ, ով է շահագրգիռ պատերազմ սկսելու, ո՞վ է տրամադրել զենքը, և միակ կողմը ՌԴ-ն է»,- ասում է:

Մեկ այլ քաղաքական գործիչ՝ Գուրգեն Եղիազարյանը հակադարձում է գործընկերոջը նշելով, որ դեռ պարզված չէ, թե ինչ զինատեսակով է խոցվել ուղղաթիռը, և զենքի արտադրող երկրի մասին հարցի քննարկումն շեղում է բուն թեմայից։

Լևոն Մարտիորսայնը նույնպես ռուսական արտադրության զենքի շրջանառության տարբերակը ճիշտ չի համարում և նշում է, որ ռուսական զենք այսօր վաճառվում է ամբողջ աշխարհում, իսկ թե որն է այդ դեպքում ԵՏՄ շրջանակներում անվտանգության երաշխիքը նշում է։ «Մեր անվտանգությունն ավելի շատ քաղաքական հանգամանքներով է պայամանվորված լինելու, հայ-ռուսական բարձր հարաբերություների մակարդակով, այդ թվում՝ ռազամատեխնիկական համագործակցությամբ։ Այո, մտահոգիչ է, որ ռուսական արտադրության զենք է վաճառվում և մեզ վնաս է հասցվում, բայց վերջինս այլ խնդիր է, այլ ոչ թե ԵՏՄ-ի համագործակցությանն է առնչվում»։

Back to top button