Ոչնչացվո՞ւմ են Տավուշի անտառները. բնապահպանների ու պաշտոնյաների տեսակետը չի համընկնում
Սոնա Հակոբյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նոյեմբերի 13-ին Համահայկական բնապահպանական ճակատի եւ Armenian Extreme club-ի անդամները Տավուշի մարզում` Պաղջուր գետի հովտում, հայտնաբերերել են բազմաթիվ հատված ծառեր, խախտումներ: Տեսագրությունն ու լուսանկարներն այսօր ներկայացնելով լրատվամիջոցներին՝ բնապահպանները ահազանգել են, որ այդ անտառներում ամենաթողություն է տիրում և ընդամենը մի քանի տարի անց մենք կանգնելու ենք էկոլոգիական շատ լուրջ աղետի առջև։
Բնապահպանները տսելեն են ննթիվ հատված ծառեր, առանց պետհամարանիշի բազմաթիվ բեռնատար մեքենաներ, որոնց մեծ մասը չի ունեցել ծառեր հատելու փաստաթղթեր, մերկացած լեռնալանջեր, անհասկանալի հիմնավորումներ, պատիվ տալու կամ ահաբեկելու փորձեր։
«Ճանապարհը, որով մեքենաները գնում գալիս են, բացվել է շնորհիվ ՀԷԿ-ի և այս պահին էլ ՀԷԿ-ի հսկողության տակ է: Եթե ես վաղը որոշեմ գնալ այդ ճանապարհով, մոտենամ հանգստի իմ վայրին, ինձ չեն թողնի, ես դրանում համոզված եմ: Բայց մնացած մեքենաները, որ ոչ համար ունեն, ոչ փաստաթուղթ, հանգիստ ելումուտ ունեն»,- ասել է բնապահպան Գոռ Հովհաննիսյանը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւան անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը արձագանքելով բնապահպանների ահազանգին և արված լուսանկարներին, նկատել է, որ ներկայացվածը մեծ չափազանցություն է և իրականում նման բան չկա, բացառությամբ մի քանի անօրինական հատված ծառերի, ինչից խուսափելն անհնար է նման մեծ անտառում: «Հայանտառից» եկել է մասնագիտական հանձնաժողով, ուսումնասիրել են և գտել են ապօրինի հատված ընդամենը 12 ծառ»,- ասել է անտառապահը։