Տնտեսական

Պաշտոնական վիճակարության համաձայն Հայաստանում գործազրկության մակարդակ նվազել է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր կառավարությունում ներկայացվել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013-ի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» վերնագրով հետազոտությունը: Այն իրականացրել է ազգային վիճակագրական ծառայությունը` Համաշխարհային Բանկի փորձագետների մասնակցությամբ։

Պաշտոնական վիճակարության համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 16,2 տոկոս, 2012-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 1,1 տոկոսով: Գործազուրկների 40 տոկոսը կազմել են  16-29 տարեկան երիտասարդները: Գործազուրկների 56 տոկոսը եղել են կանայք են: 2013-ին իրավիճակն էապես փոփոխություն չի կրել, սակայն, մոտ  72 հազարով կրճատվել են  աշխատանքային ռեսուրսները, մեկ տարվա ըթնացքում ՀՀ-ում  90 հազար աշխատատեղ է կտճատվել, զբաղվածների շրջանում 28 տոկոս աղքատություն է գրանցվել:

Տնտեսության մեջ զբաղվածների  77 տոկոսը զբաղված է եղել  մասնավոր հատվածում,  22տոկոսը՝ պետական և համայնքային:  Զբաղվածների կառուցվածքում  հաշմանդամություն ունեցողները կազմում եմ ընդամենը հինգ տոկոս:   Զբաղվածների 36 տոկոսն ընդգրկված է  գյուղատնտեսության ոլորտում, 11 տոկոսը՝ արդյունաբերությունում, 6-ը՝  շինարարություն և 47 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում: ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը նշել է, որ բնակչությունը թաքցնում է տեղեկավտությունն այն մասին, որ երկրորդ տեղում է  աշխատում: Հայաստանի աշխատաշուկան գործազրկության առումով գնահատվում է երկարատև գործազրկություն ունեցող աշխատանքի շուկա, 52 տոկոսի աշխատանք փնտրելու տևողությունը գերազանցել է մեկ տարին:

ԱՎԾ  տվյալենրով, 2014թ հունվարի մեկին   Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է  երեք միլիոն 17 հազար հարյուր մարդ , 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ մշտական նվազելով  9800-ով: Բնակչության կառուցվածքում  ավելացել է  մեծահասակների մասնաբաժինը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ բնակչությունը ծերանում է:

Back to top button