Քաղաքական

Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ին

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարությանը գրում է, որ  բացի բուն ռազմական գործողություններից վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում: Մասնավորապես հիշեցնում է Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15 –րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, և հատկապես մարտերից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն եւ հավաքեն վիրավորներին եւ հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև որոնեն մահացածներին եւ նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա զուտ մարդասիրական առումով է ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք,  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին, նշելով թե Թշնամական կողմը պետք է գիտակցի Ադրբեջանի իրենց ձևակերպմամբ գրավյալ տարածքներից իր զորքի դուրսբերման կարեւորությունը եւ չպետք է հայ երիտասարդներին պատերազմի մեջ ներքաշի:

Back to top button