Հասարակություն

Սահմանամերձ համայնքների սոցաջակցության մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունվել է 100 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվել Կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը. այն ընդունվեց 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվել նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, այն ընդունվեց 71 կողմ, 1 դեմ և 19 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

Back to top button